Իզուր մի չարչարվեք, քաղաքական մթերքից զուրկ այս ամլացած երկրում, ձեր «պաղտասար աղբարական» ոճի ժուռնալիստների միջոցով մի փորձեք քաղաքացիական կռվի հեռանկար կերտել:
Եթե դու փորձում ես խոչընդոտել Կաթողիկոսի մուտքը, այնուհետև, նրա բերած պսակը փորձում ես հեռացնել համալիրից, ապա սա վկայում է, որ դու այլևս չես տիրապետում ո՛չ իրավիճակին, ո՛չ էլ՝ ինքդ քեզ:
ՔՊ-ականները անընդհատ ասում են՝ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ վարչապետ է: Լեգիտիմ համարվող վարչապետը ոստիկանների ու թիկնապահների մեծ ուժերի ուղեկցությամբ սեփական երկրում չի կարողանում ազատ տեղաշաժվել, Սարդարապատ գնաց այն ժամանակ, երբ Բագրատ Սրբազանը հեոացավ այնտեղից...
2020 թվականի պատերազմում մեր պարտությամբ հպարտացողները, Ադրբեջանին շարունակ տարածքներ հանձնողները բարոյական ի՞նչ իրավունքով են հպարտանում Սարդարապատի ճակատամարտում մեր հաղթանակով, շնորհավորում Հանրապետության տոնի առթիվ։
Արցախյան բլոկադայի՝ ցեղասպանության ամիսներին Երևանում տո էլ գինու փառատոն, տո էլ գարեջրի փառատոն, տո էլ ես շատ գիտեմ ինչի փառատոն անողները, կիպրոսներում ու դուբայներում զվարճացողները հիմա լուրջ դեմքով առաջարկում են նիկոլին իշխանազրկելու պրոցեսը թարգել...
Պետք է խոստովանել, որ Բագրատ Սրբազան Առաջնորդին հաջողվել է որակյալ ռեզոնանս առաջացնել, ինչը խոստանում է առավելագույնս կենտրոնացնել կուտակված հասարակական էներգիան կենտրոնական հաճախականության վրա։
Երեկ Իսրայելի սիոնիստներին Իրանի հասցրած հզոր հրթիռային հարվածը ծանրակշիռ ազդեցություններ կգործի, մասնավորապես, մեր տարածաշրջանում ու հատկապես Հայաստանի շուրջ ծավալված վտանգավոր զարգացումների վրա։